Նորություններ

Բաց դաս՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակի 25-տարելիցին

Կրթական 2013-03-04

Փետրվարի 28-ին Գուգարքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ «Արցախյան շարժումը, Սումգայիթի ողբերգությունը և հայերի բռնագաղթը Ադրբեջանից» թեմայով։

 

Պատմության ուսուցչուհի Գոհար Մկոյանը դասը վարեց 2011թ.-ի նոյեմբերին Արցախում հերոսաբար զոհված և հետմահու ՀՀ և ԼՂՀ կառավարական մեդալների, «Մարտական ծառայություն» շքանշանի արժանացած, նույն դպրոցի շրջանավարտ Արեն Արմենի Սիմոնյանի անունը կրող դասասենյակում։
 
Սումգայիթի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանները ներկայացնող տեսաշարը, էկրանից հնչող Վազգեն Սարգսյանի մարտակոչը, պատից նայող Արեն Սիմոնյանի նկարը և ուսուցչուհու բովանդակալից խոսքը էլ ավելի բարձրացրին ներկաների հայրենասիրական ոգին։ Իսկ 9-րդ դասարանի տղաների շուրթերից հնչող երկրապահների օրհներգը ասես հզոր մարտահրավեր էր և ապագա զինվորի երդում։

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: