Նորություններ

Հայաստանը նոր չեմպիոն ունի

Սպորտ 2014-05-12

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացան նախավերջին 25-րդ տուրի հանդիպումները: «Բանանց» ֆոտբոլային ակումբը, որը հիմնադրվել է 1992թ., պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն:
«Բանանցը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ և անհասանելի դարձավ 2-4-րդ տեղերը բաժանող Գյումրիի «Շիրակի», Երևանի «Միկայի» և «Արարատի» համար: «Բանանցի» չեմպիոնական գոլը խաղի սկզբնամասում խփեց Գևորգ Կարապետյանը:
 
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Ժոլտ Հոռնյակի թիմն ունի 50 միավոր, իսկ «Շիրակը», «Միկան» և «Արարատը»՝ 44-ական: Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հավաքել է 32 միավոր և Կապանի «Գանձասարի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: «Ալաշկերտը» վաստակել է 24 միավոր, իսկ հետնապահ «Ուլիսը»՝ 22:
 
Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր
 
«Փյունիկ» - «Բանանց»՝ 0:1
 
Գևորգ Կարապետյան, 8
 
«Գանձասար» - «Արարատ»՝ 2:1
 
Միգել Լոպես, 45, Արա Խաչատրյան, 47 – Գևորգ Նռանյան, 36
 
«Շիրակ» - «Ուլիս»՝ 3:1
 
Դավիթ Հակոբյան, 18, Սերժ Դեբլե, 24, Դամե Դիոպ, 75 – Գեղամ Հարությունյան, 50
 
«Միկա» - «Ալաշկերտ»՝ 1:1
 
Տիգրան Բարսեղյան, 47 – Միհրան Մանասյան, 13
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: