Նորություններ

Վիկտորինա «Թվերի կախարդական աշխարհում» խորագրով

Կրթական 2014-05-08

Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի V դասարանում մաթեմատիկայի ուսուցիչ Հ. Կոսյանը կազմակերպեց վիկտորինա «Թվերի կախարդական աշխարհում» խորագրով: Դասարանը բաժանվել էր երկու խմբի, որոնք ունեին անվանումներ՝ «Կապույտ» և «Կարմիր»:
Խաղ-վիկտորինան սկսվեց ողջույնի խոսքով: Այնուհետև աշակերտները էքսկուրսիա կատարեցին թվերի պատկերասրահ. յուրաքանչյուր խմբից 2 աշակերտ ներկայացրեց թվերը: Խմբերին առաջադրվեցին 5-ական հետաքրքրաշարժ և հնարամտություն պահանջող խնդիր: Հնչեցին շատ հետաքրքիր և բովանդակալից պատասխաններ: Կատարվեց նաև զվարճալի ընդմիջում՝ փոքրիկ ներկայացում խմբերի կողմից: «Գիտունիկի» կողմից բլից հարցեր առաջադրվեցին խմբերի ավագներին:
 
Լավագույն խաղացողները պարգևատրվեցին:
 
Մրցույթը հնարավորություն տվեց երեխաներին ցույց տալու իրենց մաթեմատիկական ունակությունները, երևակայությունը և տրամաբանական մտածողությունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: