Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 4։0

Սպորտ 2014-05-08

Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակով շարժվում է դեպի չեմպիոնական տիտղոսը: Ֆուտբոլի Անգլիայի առանջության 29-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»։
Հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց տանտերերի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ 8 րոպե անց նա նաև կրկնապատկեց Անգլիայի փոխչեմպիոնի առավելությունը։ Հանդիպման վերջին րոպեներին մանչեսթերցիների երրորդ գոլը խփեց Ստեւան Յովետիչը, իսկ ավելացված ժամանակում Յայա Տուրեն հաշիվը դարձրեց 4։0։
 
Այս հաղթանակի շնորհիվ Մանուել Պելեգրինիի թիմը վաստակեց 83 միավոր և շրջանցեց 81 միավոր վաստակած «Լիվերպուլին»։ Այսպիսով, Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում մեկ միավոր վաստակելու դեպքում «Մանչեսթեր Սիթին» կապահովի չեմպիոնական տիտղոսը։ 
 
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
 
«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 4։0
 
Էդին Ջեկո, 64, 72, Ստևան Յովետիչ, 89, Յայա Տուրե, 90+1
 
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
 
«Սանդերլենդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։0
 
Ջիմի Կոլբեկ, 13, Ֆաբիո Բորինի, 31
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: