Նորություններ

Լևոն Արոնյանը Ստավանգերում

Սպորտ 2014-05-07

Այս տարի՝ 2014թ. հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի կունենա շախմատի Norway Chess-2014 սուպերմրցաշարը: Բոլոր՝ 10 մասնակիցների անունները արդեն հայտնի են:
Հունիսի 2-13-ը Նորվեգիայում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, բուլղարացի Վեսելին Թոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկը, հոլանդացի Անիշ Գիրին և նորվեգացի Սիմեն Ագդեստեյնը:
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Սերգեյ Կարյակինը, Մագնուս Կարլսենը զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ Լևոն Արոնյանը եզրափակել էր լավագույն հնգյակը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: