Նորություններ

«ՈԶՆԻ 2014» համակարգչային մրցույթ

Կրթական 2014-05-06

Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում անցկացվեց «Ոզնի» համակարգչային մրցույթը, որին մասնակցեցին ավելի քան 150 դպրոցների 6-10-րդ դասարանների շուրջ 1300 աշակերտներ:
Մրցույթն անցկացվեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի և Հայաստանի պատանեկան նվաճումներ (Junior Achievement of Armenia) հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակից դպրոցներից մեկն էր նաև Եղեգնաձորի ավագ դպրոցը:
 
Եղեգնաձորի ավագ դպրոցից մասնակցեցին 6-րդ դասարանի աշակերտներ Բաղդասարյան Լուսինեն, Բաղդասարյան Կարապետը, Խաչատրյան Հասմիկը, Հարությունյան Նարեկը, Հունանյան Աստղիկը:
 
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Ոզնի 2014» համակարգչային մրցույթի ամփոփումը, որտեղ Լուսինե Բաղդասարյանը ստացավ պատվոգիր և մրցանակ, իսկ մասնակից երեխաները`
վկայագրեր: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: