Նորություններ

Հայ բռնցքամարտիկները ընկերական մենամարտեր անցկացրեցին վրաց մարզիկների հետ

Սպորտ 2014-05-06

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանգստյան օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել էր Վրաստան: Այնտեղ մեր մարզիկները ընկերական մենամարտեր անցկացրեցին վրացի բռնցքամարտիկների հետ:
Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, մեր մարզիկները ռինգ դուրս եկան 8 քաշային կարգերում՝ 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91: Յուրաքանչյուր քաշային կարգում Դավիթ Թորոսյանը փորձարկեց երկու մարզիկի:
 
Համեմատաբար ավելի հաջող հանդես եկան թեթև քաշային կարգերում հանդես եկող մեր բռնցքամարտիկները: Իսկ ահա ծանր քաշային կարգերում մեր մարզիկներերի ելույթները հաջող չէին և երևում էր, որ ծանր քաշային կարգերում դեռ խնդիրներ ունենք: 
 
Տեղեկացնենք, որ առաջիկայում վրացի մարզիկների հետ ընկերական մենամարտեր տեղի կունենան նաև Հայաստանում:
 
Աղբյուրը՝ www.armboxing.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: