Նորություններ

«Շրի-Լանկայի օրեր» Երևանում

Ուշագրավ 2014-05-06

Շրի-Լանկայի պաշտոնական կառավարական տեղեկատվականը հաղորդում է, որ այս տարի՝ 2014թ., ամռանը Շրի-Լանկան կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներ, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաք Երևան «Շրի-Լանկայի օրեր» փառատոնով:
Միջոցառումները Մոսկվայում կմեկնարկեն մայիսի 29-ին, որից հետո տեղի կունենան Կազանում, Սամարայում, Սարատովում, Վոլգոգրադում, Ռոստովում և վերջնական կետը կլինի Երևանը՝ հունիսի 17-ին:
 
Գունագեղ փառատոնի նպատակն է Շրի-Լանկան մոտ դարձնել Ռուսաստանին և Հայաստանին բիզնեսի և մշակույթի տեսակետից: ՌԴ-ում Շրի-Լանկայի դեսպանատունն այս երկրի մշակույթի և արվեստի սիրահարներին հրավիրում է նշված քաղաքներ, որպեսզի մոգական ճանապարհորդություն իրականցնեն նրա պատմության, մշակույթի միջով, զգան նրա գեղեցկությունն ու հյուրընկալությունը:
 
Շրի-Լանկայի քաղաքակրթությունը բազմադեմ է, ինչպես և բնանկարային փառատոնների նրա հսկայական ժառանգությունը բոլոր գույներով ու ավանդույթներով՝ բուդդիզմից մինչև քրիստոնեություն, հինդուիզմ և իսլամ: Այդ մշակույթը ցույց տալու համար Շրի-Լանկայի առաջատար պարի խումբը հանդես կգա Ռուսաստանում և Հայաստանում:
 
Ելույթները տեղի կունենան առևտրի խոշոր կենտրոններում և մասնակից քաղաքների բաց հրապարակներում:
 
Սովորաբար թեյը կապում են Շրի-Լանկայի կամ Ցեյլոնի հետ, ինչպես որ կոչվում էր մինչև 1972թ.-ը: Եվ զարմանալի չէ, քանի որ Հնդկական օվկիանոսում գտնվող այդ կղզին աշխարհում երկրորդն է ըստ թեյի արտահանման: Ուստի հանդիսությունների ժամանակ ներկաները կկարողանան ցեյլոնյան թեյ խմել: Բացի այդ, Շրի-Լանկայի դեսպանությունը մի շարք տուրիստական սեմինարներ կանցկացնի:
 
Աղբյուրը՝ news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: