Նորություններ

Թանգարանների գիշեր-2014

Ուշագրավ 2014-05-05

«Թանգարանների գիշեր» միջազգային գարնանային տոնը այս տարի Հայաստանում մեկնարկում է մայիսի 17-ին: Հայաստանը 10-րդ անգամ է միանում Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո կազմակերպվող Թանգարանների գիշեր ամենամյա միջազգային միջոցառմանը։
Թանգարանների գիշերվա այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը»:
 
Հայաստանի ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ օրվա առիթով նախապատրաստել են հետևյալ ծրագիրը՝ մշտական ցուցադրության դիտում, Ժան Կազանջյանի անհատական ցուցահանդես, Ռոբերտ Սահակյանցի «Գարուն ա» խորագրով ցուցահանդես, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), Մայթ Աթոռ սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգչախմբի համերգները:
 
Ի դեպ, նշենք, որ Հայաստանում համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը. եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա 2013թ.-ին միջոցառմանը մասնակցել է 88 թանգարան, ավելանում են նաև այցելուների թիվը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: