Նորություններ

Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սպորտ 2014-05-05

Բեռլինում կայացած մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Այսպիսով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը պաշտպանեց տիտղոսը:
Առաջին ռաունդում բռնցքամարտիկներն ուսումնասիրում էին միմյանց, իսկ երկրորդում ավելի ակտիվ էր Սյեկլոցան: Երրորդ և չորրորդ ռաունդներում ռինգում հավասար պայքար էր: Երևում էր, որ Սյեկլոցան հիանալի է ուսումնասիրել Աբրահամի մարտավարությունը: Ռաունդներն անցնում էինք, իսկ աշխարհի չեմպիոնը չէր կարողանում նկատելի առավելություն ստանալ WBO-ի վարկանիշային աղյուսակում 13-րդ տեղը զբաղեցնող բռնցքամարտիկի նկատմամբ: Սյեկլոցան բավական հաջող էր գործում տարածության վրա, սակայն Աբրահամն էլ անթերի էր պաշտպանվում՝ պատասխանելով հարվածներիի շարքով: Վերջին ռաունդներում վճռորոշ եղավ Աբրահամի ֆիզիկական պատրաստվածությունը: 9-րդ ռաունդում նրա հարվածների պատճառով չեռնոգորիացին դեմքի պատռվածք ստացավ: Սյեկլոցան չէր ցանկանում անցնել պաշտպանության, բայց արդեն բաց էր թողնում հարվածներ: Վերջնամասում Չեռնոգորիայի ներկայացուցիչը փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն Արթուրը վստահ պահպանեց առավելությունը՝ տանելով սպասվածից դժվար հաղթանակ:
 
Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Սա նրա 40-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
 
«Մենամարտում էի միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատերը կոտրվել էին դեռ նախորդ մենամարտում: Մարզումների ժամանակ շատ էի աշխատում ձախ ձեռքի հարվածների վրա»,- նշում է Արթուր Աբրահամը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: