Նորություններ

Դասը վարում է ոստիկանը

Կրթական 2014-04-30

Ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վարդան Վարդանյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Գևորգ Բուռնաչյանը հանդիպում ունեցան Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:
Դասը վարեց Վարդան Վարդանյանը: Երեխաների համար մեկնաբանվեց ոստիկանի մասնագիտությունը՝ նրա նկատմամաբ ճիշտ կարծիք ձևավորելու առումով: Շեշտվեց հատկապես այն միտքը, որ ոստիկանը ժողովրդի բարեկամն է: 
 
Զրույցի ընթացքում որոշակի կապ ստեղծվեց ոստիկանների և աշակերտների միջև: Աշակերտներն այնքան ոգեշնչվեցին զրույցից, որ նրանցից շատերը ցանկացան դպրոցն ավարտելուց հետո դառնալ ոստիկան: Դասն ավարտվեց ՀՀ օրհներգով ու այն համոզմամբ, որ դեռահասի աշխարհը մտնելու, նրանց հուզող հարցերին առնչվելու լավագույն միջոցն ուղղակի շփումն է, մտերիմ զրույցը, հաղորդակցումը նրանց հետ և, որ այսպիսի հանդիպումները կլինեն շարունակական:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: