Նորություններ

40.000 եվրո արժողությամբ գինու ամենաթանկ խցանը Իտալիայում

Ուշագրավ 2014-04-29

Աշխարհի ամենաթանկ գինու խցանը ստեղծվել է իտալական Վիչենցա քաղաքում. այն արժե 40.000 եվրո։ Ինչպես նշում է Euromag-ը, խցանն արտադրել է Labrenta ընկերությունը, որն այդ գործով է զբաղվում արդեն 40 տարի։
Ընկերությունը համագործակցել է Peroni & Parise-ի ոսկերիչների հետ՝ ստեղծելով 250 գր ոսկուց ու 569 ադամանդով զարդարված խցանը։
 
Աղբյուրը նշում է, որ կա նաև այս խցանի ավելի մատչելի տարբերակը՝ արծաթից ու ալմաստներից։
 
Աղբյուր՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: