Նորություններ

1 ոսկե մեդալ՝ մեկնարկային օրը...

Սպորտ 2014-04-29

Երեկ լեհական Ցեխանուվում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվելու:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությանը ներկայացված է 15 մասնակցով՝ 8 ծանրորդ և 7 ծանորդուհի:
 
Երեկ՝ մրցումային առաջին օրը, հարթակ են դուրս եկել 44-48կգ քաշային աղջիկներն ու 50կգ քաշային կարգում հանդես եկող պատանիները: 50կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր 2 մարզիկով. Համլետ Մնացականյանը ձախողել է պոկում վարժությունը, հրում վարժությունում էլ 100կգ արդյունքով միայն 5-րդն է եղել, իսկ այ Մազպետ Մինասյանը լավագույնն էր թե՛ հրում ու թե՛ պոկում վարժություններում՝ երկամարտի 197կգ արդյունքով (90+107) նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
 
Այսօր մրցահարթակ դուրս կգան 48 կգ քաշային աղջիկներն, ինչպես նաև՝ 56 ու 62 կգ քաշային պատանիները: Մեր մարզիկներից այսօր մրցահարթակ դուրս կգան 56կգ քաշային Հրայր Հովհանիսյանն ու Լևոն Մանուկյանը:
 
Աղբյուր՝ Sport.am - Սպորտային Լրատվություն

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: