Նորություններ

Լուիս Սուարես. տարվա լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 2014-04-28

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ըստ PFA-ի՝ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցիացիայի:
Նշենք, որ ավելի վաղ Սուարեսը հայտնվել էր նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, որի ամբողջական կազմը հետևյալ տեսքն ունի.
 
Պետր Չեխ («Չելսի»), Լյուք Շոու («Սաութհեմփթոն»), Վենսան կոմպանի («Մանչեսթր Սիթի»), Գարի Կեհիլլ («Չելսի»), Շեյմուս Քոուլման («Էվերթոն»), Էդեն Ազար («Չելսի»), Յայա Տուրե («Մանչեսթր Սիթի»), Սթիվեն Ջերրարդ («Լիվերպուլ»), Ադամ Լալլանա («Սաութհեմփթոն»), Լուիս Սուարես («Լիվերպուլ»), Դանիել Սթարրիջ («Լիվերպուլ»):
 
Նշենք, որ 2007/08 մրցաշրջանի արդյունքում մրցանակը ստացել է Քրիշտիանու Ռոնալդուն, ապա Ռայան Գիգզը, Ուեյն Ռունին, Գարեթ Բեյլը ու Ռոբին վան Պերսին:
 
Նշենք, որ «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
 
Աղբյուր՝ Sport.am - Սպորտային Լրատվություն

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: