Նորություններ

Ֆուտբոլի Աշխարհի 2014թ.ի առաջնության հավաքականների պահանջները

Սպորտ 2014-04-26

Բրազիլիայի հյուրանոցների մեծ մասը պատրաստվում է ընդունել առաջիկա ամռանը կայանալիք ֆուտբոլի Աշխարհի 2014թ.ի առաջնության մասնակիցներին:
Հավաքականների մեծամասնությունն այնքան էլ պահանջկոտ չէ. «ռայդերների» (հյուրանոցային համալիրներին ներկայացված լրացուցիչ պահանջների) մեջ նշված են խաղային համակարգիչների եւ նրանց խաղասկավառակների առկայությամբ հանգստի սենյակներ տրամադրելու պահանջները:
 
Այնուամենայնիվ, պատվիրակություններից մի քանիսին հաջողվել է աչքի ընկնել իրենց հատուկ պահանջներով:

Ճապոնացիները հյուրանոցային համարներից յուրաքանչյուրում ջակուզիներ են պահանջում:

Ավստրալիան հյուրանոցային համարներից յուրաքանչյուրում պահանջում է երկուական սրճեփ եւ համաշխարհային մամուլի թարմ համարներ:

Էկվադորը հյուրանոցային յուրաքանչյուր համարում պահանջում է մեկ արկղ բանան, ընդ որում, բանանները պետք է բերված լինեն բացառապես Էկվադորից:

Իրենց «ռայդերի» մեջ ֆրանսիացիները նշել են յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված ուտեստ, քանի որ հավաքականի կազմում քիչ չեն մուսուլմանները: Ֆրանսիացիները նաեւ հրաժարվել են պինդ օճառից եւ նրանց համարներում կլինեն բացառապես հեղուկ օճառներ:

Պորտուգալիան խնդրել է հաշվի առնել, որ թիմի հետ ժամանելու են 6 թիկնապահներ, որոնցից 4-ը տրամադրվելու են Կրիշտիանու Ռոնալդուին:

Ուրուգվայցիները պահանջում են անձայն օդորակիչներ եւ մարզաբազայում առկա բարձր ցանկապատնեշներ:

Կոլումբիան ցանկանում է իր ճամբարում տեսնել Սան-Պաուլուի երիտասարդական դպրոցների 15 սաների:

Իրենց «ռայդերներում» գերարագ ինտերնետին եւ հեռուստատեսությանը հատուկ ուշադրություն են դարձրել Հոնդուրասը եւ Շվեյցարիան:

Չիլին պահանջել է նոր մահճակալներ եւ հարթ էկրաններով հեռուստացույցներ:

Ալժիրն էլ հյուրանոցային յուրաքանչյուր համարում պարտադիր ցանկանում է տեսնել Ղուրանը:

Աղբյուր՝ http://www.tert.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: