Նորություններ

Մանրամասներ Արամ MP3-ի Եվրատեսիլյան ելույթի մասին

Ուշագրավ 2014-04-25

Մայիսի 6-ին Հայաստանի ներկացուցիչ Արամ MP3 առաջին անգամ ելույթ կունենա Եվրատեսիլ 2014-ի կիսաեզրափակչում, որտեղ և կորոշվեն այն երկրները, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ՝ հետագա պայքարի համար:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արամը միայնակ է լինելու բեմում, չեն լինելու ո՛չ պարողներ, ո՛չ որև է բեմադրություն: Արամը շրջապատված է լինելու հատուկ մեծ էկրաններով, որոնք կապահովեն ելույթի վիզուալ մասը: Ավելացնենք նաև, որ ելույթի ժամանակ չեն լինելու նաև բեքվոկալիստներ և Արամ MP3-ն միայնակ է կատարելու երգը: Ինչ վերաբերում է հագուստին՝ դրա վերաբերյալ վերջնական որոշում չկա, և այս պահին դիզայներներն աշխատում են հագուստի վրա: Եվրատեսիլ 2014-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: 

Աղբյուր՝ http://araratnews.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: