Նորություններ

Եվրոպայի լիգա. «Յուվենտուսը» պարտվեց «Սևիլիային»

Սպորտ 2014-04-25

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» 1։2 հաշվով պարտվեց պորտուգալական «Բենֆիկային»։ Լիսաբոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսի միակ գոլի հեղինակն է դարձել արգենտինացի կիսապաշտպան Էզեկիել Գարայը, ով աչքի է ընկել երրորդ րոպեին։
Հյուրերի արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը հաշիվը հավասարեցրել է 73-րդ րոպեին, սակայն հանդիպման վերջին րոպեներին տանտերերի հարձակվող Լիման հաղթանակ է պարգեւել իր թիմին։
 
Կիսաեզրափակիչի մյուս խաղում իսպանական «Սեւիլիան» տանը 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային»։ Գոլերի հեղինակ են դարձել իսպանացի հարձակվող Կարլոս Բական եւ կամերունցի Ստեֆան Մբիան։
 
Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 1-ին։
 
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր
 
«Բենֆիկա» - «Յուվենտուս»՝ 2։1
 
Էզեկիել Գարայ, 3, Լիմա, 84 - Կարլոս Տեւես, 73
 
«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 2։0
 
Ստեֆան Մբիա, 33, Կարլոս Բակա, 36

Աղբյուր՝ http://sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: