Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկո» - «Չելսի»՝ 0:0

Սպորտ 2014-04-23

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը մեկնարկեց Մադրիդի «Աթլետիկո» ու Լոնդոնի «Չելսի» խաղով: Մադրիդում գրանցվեց 0:0 հաշիվը:
Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և ավարտվեց 0:0 հաշվով: Սկզբնամասում վնասվածք ստացավ «Չելսիի» չեխ դարպասապահ Պետեր Չեխը, ով չկարողացավ շարունակել խաղը: Մեկնարկային 45 րոպեներին մադրիդցիներն ունեին խաղային և տարածքային առավելություն ու ավելի ակտիվ էին առջևի գծում, իսկ անգլիացիները պատասխանում էին հազվադեպ հակագրոհներով: 
 
Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարը չէր դադարում ուղիներ փնտրել դեպի Ժոզե Մոուրինյոյի թիմի դարպասը, իսկ հյուրերը հազվադեպ էին մոտենում Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասին: Դիեգո Սիմեոնեի թիմի ճնշումն աստիճանաբար մեծանում էր, բայց «Չելսին» աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ և կարողացավ անառիկ պահել դարպասը:
 
«Աթլետիկոյի» ավագ Գաբին ու «Չելսիի» կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդը և Ջոն Օբի Միկելը ստացան հերթական դեղին քարտերը և չեն մասնակցի պատասխան խաղին, որը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում:
 
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
 
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:0
 
«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես (Խոսե Սոսա, 79), Կոկե, Գաբի, Դիեգո (Արդա Թուրան, 60), Ռաուլ Գարսիա (Դավիդ Վիլյա, 86), Դիեգո Կոստա: 
 
«Չելսի». Պետեր Չեխ (Մարկ Շվարցեր, 18), Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի (Անդրե Շյուրլե, 73), Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան (Դեմբա Բա, 90+3), Ֆերնանդո Տորես:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: