Նորություններ

Կհրատարակվի Մարկեսի վերջին վեպը

Ուշագրավ 2014-04-22

Կոլումբացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վերջին վեպն իր մահվանից հետո կհրատարակեն հանգուցյալի այրին ու որդիները:
Աշխարհահռչակ գրողի կյանքի վերջին տարիներին շատ էին խոսում նրա դեմենցիայի (ձեռքբերովի թուլամտություն) և այն մասին, որ նա դադարել է աշխատել։ Սակայն այժմ պարզվել է, որ այդ լուրերն այնքան էլ չեն համապատասխանել իրականությանը: Մարկեսն աշխատել է գրեթե մինչև իր կյանքի վերջին օրերը։
 
Նա գրել է «Մենք կհանդիպենք օգոստոսին» աշխատանքային անվանումով վեպը։ Դրանում պատմվում է ամուսնացած կնոջ մասին, որը սիրավեպ է սկսում այն կղզի հերթական այցի ժամանակ, որտեղ թաղված է նրա մայրը։
 
Ձեռագիրը պատրաստ է եղել հրատարակման, սակայն Մարկեսը չի շտապել ուղարկել այն հրատարակչություն։ Նա, մտերիմների խոսքով, ցանկանում էր դեռ աշխատել վերջաբանի վրա։ Հայտնի է, որ այժմ Մարկեսի վերջին վեպն ունի երկու վերջաբան։
 
Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է ապրիլի 18-ին:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: