Նորություններ

«Էլ Կլասիկո». Կարլո Անչելոտիի և Խերարդո Մարտինոի կարծիքները խաղի մասին

Սպորտ 2014-04-18

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչները ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակիչ խաղից հետո կիսվել են տպավորություններով:
Կարլո Անչելոտի («Ռեալ»).
 
«Իհարկե, երջանիկ ենք այս մրցաշարում հաղթելու կապակցությամբ: Թիմը խաղաց առավելագույն ուժով, ինչպես պահանջվում էր այս դիմակայությունում: «Բարսելոնան» փորձում էր ճեղքել մեր պաշտպանությունը, սակայն մենք գիտեինք, թե ինչպես պետք է պաշտպանվել նրանց դեմ: «Ռեալը» միանգամայն արժանի էր այս հաղթանակին, քանի որ պայքարում էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք. պրեսինգի էինք դիմում մրցակցի կիսադաշտում՝ անցկացնելով հակագրոհներ: Կարծում եմ, որ այս «Բարսելոնայի» ցիկլը դեռ ավարտված չէ»:
 
Խերարդո Մարտինո («Բարսելոնա»).
 
«Մեծ ցավ եմ զգում այս պարտության և մեր երկրպագուների համար: Մեր թիմը պետք է անցնի երկար ճանապարհ և հասնի մեծ հաջողությունների: Կարող եմ ասել, որ ապագաս կախված չէ այս խաղից: Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք փորձում էինք չեզոքացնել Անխել Դի Մարիային և Գարեթ Բեյլին: Շատ հարցերում դա հաջողվեց մեզ, իսկ «Ռեալը» գոլեր խփեց իր ոճով: Շատ թանկ վճարեցինք մրցակցի 2 հակագրոհների համար: Շնորհավորում եմ «Ռեալին»:
 
Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած «Էլ Կլասիկոյում» Արքայական ակումբն առանց Կրիշտիանու Ռոնալուդի հաղթեց 2:1 հաշվով՝ 19-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: