Նորություններ

Ամփոփվել է ֆրանկոֆոնիայի միամսյակը

Ուշագրավ 2014-04-18

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկոֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել դպրոցներին և հատկապես ֆրանսերենի ուսուցիչներին՝ ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար։ 
 
Ամփոփիչ միջոռացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան ևս շնորհակալություն է հայտնել մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ Ֆրանկոֆոն երկրների ասոցիացիայի հետ արդյունավետորեն համագործակցելու և ֆրանսախոսության օրերը կարևորելու համար։
 
Տեղեկացնենք նաև, որ մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։
 
Դպրոցների կողմից կազմակերպված միջոցառումները տեղ են գտել նաև նաև dasaran.am կրթական ծրագրի պաշտոնական կայքի «Կրթական» նորություններ բաժնում:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: