Նորություններ

Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի սաների այցը մանկատուն

Կրթական 2014-04-17

Օրերս Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի սաները աշխորհուրդի նախաձեռնությամբ այցելեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ՍՕՍ մանկական գյուղ: Այցի նպատակն էր անմիջական շփում հաստատել մանկատան երեխանների հետ, օրը վերածել տոնի ու իրենց հոգու սերն ու ջերմությունը փոխանցել նրանց:
Դպրոցի աշակերտներին մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեց մանկական կազմակերպիչը`  Էդիկը իր մանկական գյուղի հրաշք բնակիչների հետ: Նրանց սիրալիր և անմիջական ուղեկցությամբ աշակերտները շրջեցին մանկատան տարածքով, ծանոթացան նրանց առօրյա կյանքին:
 
Առանձնապես տպավորիչ էին գյուղի սաների անկրկնելի ձեռքի աշխատանքները՝ ներշնչված վառ երեվակայությամբ ու հոգու  ջերմությամբ: Այնուհետև աշակերտները հանդես եկան իրենց պատրաստած համերգային ծրագրով: Ավելի ուշ երեխաները կազմակերպեցին խաղեր մանկական խաղասրահում:
 
Ամեն սկիզբ իր ավարտն ունի և ամեն ավարտ իր նոր սկիզբն է ազդարարում: Ուստի, աշակերտները վստահ են, որ այս հանդիպումը վերջինը չէր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: