Նորություններ

Ծառատունկը Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում

Ուշագրավ 2014-04-17

Բնությունը միշտ մեր օգնության կարիքն ունի: Ներկայումս ողջ աշխարհի մարդիկ հասկացել են, որ մոլորակի բնությունը վտանգի մեջ է: Յուրաքանչյուր օր, մենք` կամա, թե ակամա, բնությանը փոքրիկ վերքեր ենք հասցնում:
Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում բնության պահպանությանը: Ամեն գարնան շնչի հետ`  դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և դպրոցականները ծառատունկ են անում: Բացառություն չէր նաև այս գարնանը, օրը ցուրտ էր, անձրևի կաթիլները տխուր փարվում էին գետնին:
 
Սկսվեց ծառատունկը: Հինգերորդից մինչև տասներկուերորդ դասարանցիները, յուրաքանչյուրն իրեն հատկացված տարածքում ծառ էին տնկում: Հնչում էր երեխաների զվարթ ծիծաղը, ինչ-որ մեկը գարնան մասին երգ էր երգում: Բնությունը մեկեն պայծառացավ, արևը ժպտաց. նա կարծես շնորհակալ էր լինում, որ ապագա սերունդներին աշակերտները ծաղկու բնություն կթողնեն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: