Նորություններ

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2

Սպորտ 2014-04-17

Երեկ՝ ապրիլի 16-ին, «Բարսելոնան» Արքայական Գավաթի եզրափակչում 1։2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին», զրկվելով հերթական տիտղոսը նվաճելու հնարավորությունից (կատալոնացիները դուրս են մնացել նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից)։
Մադրիդի «Ռեալը» 19-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթը:
 
Վալենսիայի «Մեսթալիա» ստադիոնում կայացած «Էլ Կլասիկոյի» առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ մադրիդցիների հակագրոհները ստացվում են շատ վտանգավոր: Հենց հակագրոհներից մեկի արդյունքում արգենտինացի Անխել Դի Մարիան առաջ մղեց «Ռեալին»:
 
Ընդմիջումից հետո պատկերը նույնն էր: «Բարսելոնայի» գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին, իսկ Կարլո Անչելոտիի թիմը պատասխանում էր հակագրոհներով: Այնուամենայնիվ 68-րդ րոպեին «Բարսելոնան» հավասարեցրեց հաշիվը: Անկյունային հարվածի արդյունքում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան, ում գոլը հաջողություն չբերեց «Բարսելոնային»: 85-րդ րոպեին ուելսցի Գարեթ Բեյլը խփեց «Ռեալի» երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի գավաթակիր էր դարձել Մադրիդի «Աթլետիկոն», որին «Ռեալը» պայքարից դուրս էր թողել կիսաեզրափակիչում: «Բարսելոնան» Իսպանիայի գավաթը նվաճել է ռեկորդային 26 անգամ:
 
Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ
 
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2  
 
Մարկ Բարտրա, 68 – Անխել Դի Մարիա, 11, Գարեթ Բեյլ, 85
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: