Նորություններ

Հեքիաթային հանդես Գյումրու թիվ 25 դպրոցում

Կրթական 2014-04-16

Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 3 «ա» դասարանի միջոցառումը «Հեքիաթի տոն» խորագրով: Այն հեքիաթի մասին աշակերտների ձեռք բերած գիտելիքների ինքնատիպ ամփոփում էր:
Միջոցառման մտահաղացումը հետաքրքիր էր: Բոլոր հերոսները եկել էին գտնվելու Անահիտ թագուհու ծննդյան տոնին: Մթնոլորտն այնքան անկեղծ էր, անմիջական ու ջերմ, որ ներկա գտնվողներին մի պահ թվաց, թե իրենք գտնվում են հեքիաթային աշխարհում: Տրամադրող էր և դահլիճը և երեխաների հագուստը: Ստեղծված էր իրոք հեքիաթի կոլորիտ:
 
Մեծ խանդավառություն առաջացրին երեխաների ուժերով ներկայացվող  բեմականացումները: Միջոցառման իրական հերոսները երեխաներն էին: Իրենց ազատ ու անկաշկանդ խոսքից, ինքնավստահ կեցվածքից, մարմնավորած հեքիաթային կերպարների գրավչությունից անմիջապես զգացվում էր, որ նրանք էին իրադրության իսկական տերը: Հանդեսի ականատեսներն էին դպրոցի աշակերտները, մանկավարժները և ծնողները: Միջոցառումը կազմակերպել էր 3 «ա» դասարանի դասվար Ամալյա Մանուկյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: