Նորություններ

Հաղթական մեկնարկներ աշխարհի առաջնությունում

Սպորտ 2014-04-15

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար:
49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը 3:0 հաշվով պարտության է մատնել հարավկորեացի Վոնհո Կիմին:
 
52 կգ քաշային Արսեն Պողոսյանն առաջին մենամարտում 3:0 հաշվով առավելության է հասել նիգերիացի Այանկոլա Օկեջիմիի նկատմամբ:
 
60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի, իսկ 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիևի և սերբ Ֆլորան Սլաբո միջև մենամարտի հաղթողի հետ:
 
75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը նույնպես առաջին փուլում ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին և կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիև և Ճապոնիան ներկայացնող Ռեն Ումեմուռա զույգի հաղթողի հետ:
 
81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին: Նարեկի առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն:
 
91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանի առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Այդինն է: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին:
 
Նույն օրը ռինգ դուրս կգա նաև կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը, ով կմենամարտի Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի հետ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: