Նորություններ

Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2

Սպորտ 2014-04-14

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում կայացավ չեմպիոնական կոչման երկու թեկնածուների հանդիպումը, որտեղ «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Առաջին խաղակեսում լիվերպուլցիներն ունեին նկատելի առավելություն եւ խփեցին 2 անպատասխան գոլ: Բրենդան Ռոջերսի թիմը շատ վստահ սկսեց խաղը և 6-րդ րոպեին բացեց հաշիվը՝ այն կրկնապատկելով 20 րոպե անց:
 
Առաջին խաղակեսում թվում էր, թե «Լիվերպուլին» ոչինչ չի խանգարի հաղթանակով ավարտել խաղը, սակայն ընդմիջումից հետո պատկերը փոխվեց: Կերպարանափոխված մանչեսթերցիները շատ արագ խփեցին 2 գոլ՝ հավասարեցնելով հաշիվը: Այնուամենայնիվ, վերջին խոսքը դաշտի տերերինն էր: «Լիվերպուլի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանիի վրիպումից:
 
«Լիվերպուլը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 2 խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» հավաքել է 70 միավոր: Պրեմյեր լիգայում լիվերպուլցիների անպարտելիության շարքը հասավ 15 խաղի:
 
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր 
 
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2
 
Ռահիմ Ստերլինգ, 6, Մարտին Շկրտել, 26, Ֆելիպե Կոուտինյո, 78 – Դավիդ Սիլվա, 57, Գլեն Ջոնսոն, 63 (ինքնագոլ)
 
Հեռացում՝ Ջորդան Հենդերսոն, 90+3 («Լիվերպուլ»)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: