Նորություններ

Տոնական միջոցառում Գյումրու թիվ 15 դպրոցում

Կրթական 2014-04-11

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում տոնական մթնոլորտ էր: Տնօրինության աջակցությամբ աշակերտները որոշել էին «Մայրության և գեղեցկության տոնը» դարձնել ավելի գեղեցիկ և հիշարժան: Բացման հանդիսավոր խոսքը տրվեց դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանին:
Միջոցառումը կազմված էր երկու փուլից:
 
Միավորվել էին «Ընթերցման օլիմպիադայի» մարզային փուլի հաղթող VI«Բ» դասարանի աշակերտուհի Վարդուհի Մանուկյանին` մարզպետ Ֆ. Ցոլակյանի կողմից «Պատվոգրի» հանձման, դպրոցի տնօրինության կողմից նույն դասարանի աշակերտուհի Սաթենիկ Մաղաքյանին «Շնորհակալագիր» և ուսուցչուհի Սաթիկ Պապոյանին «Պատվոգիր» շնորհելու հանդիսավոր արարողությունը և Հ. Թումանյանին նվիրված միջոցառումների շարքը:
 
Յուրաքանչյուր դասարան ներկայացավ Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումով: Ներկայացրեցին «Անբան հուռին», «Ծիտը», «Մի կոտ ոսկին», «Կիկոսի մահը»: Մեծ էր և զգալի փոխտնօրեն Է. Դուրգարյանի և դասղեկների կատարած աշխատանքը: Աշակերտները վարպետորեն կարողացան ներկայացնել յուրաքանչյուր հերոսի: Գեղեցիկ էին ընտրված տարազները, բեմի ձևավորումը, որտեղ շեշտադրված էր հայ կոլորիտը:
 
Իսկ դպրոցի մեծ դահլիճը վերածվել էր ցուցասրահի, ցուցադրվում էր աշակերտների` տեխնոլոգիայի դասաժամերին պատրաստած աշխատանքները (ուսուցիչներ Ա. Վարոսյան և Ջ. Մխոյան):
 
Հրավիրված էին ծնողներ, հյուրեր: Անկրկնելի այս օրը ջերմացրել էր բոլորի սրտերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: