Նորություններ

Բաց դաս կենսաբանություն և քիմիա առարկաներից

Կրթական 2014-04-11

Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի 9-րդ և 7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ածխածնի երկարժեք օքսիդի դատավարություն» միջոցառումը: Այն կազմակերպել էր կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լուսինե Զաքարյանը:
Դատին մասնակից էին դատավորը, դատախազը, դատապաշտպանը, մեղադրյալ Ածխածնի երկարժեք օքսիդը, դատապաշտպանի և մեղադրյալ կողմերի վկաները, մի խումբ փորձագետներ:
 
Լսելով բոլոր վկաներին, դատախազին, դատապաշտպանին և մեղադրյալին՝ դատարանը որոշեց մեղմացնել հայցն ընդդեմ Ածխածնի երկարժեք օքսիդի:
 
Վկաների և փորձագետների ելույթները ուղեկցվում էին շնորհանդեսով, որն ավելի ակնհայտորեն ապացուցեց Ածխածնի երկարժեք օքսիդի անհրաժեշտությունը կյանքում և անմեղությունը այն բոլոր փաստարկումներում, որոնք բերվում էին դատախազի կողմից:
 
Դահլիճում ներկա աշակերտները ևս դարձան դատավարության մասնակից՝ որպես դատավարության երդվյալ ատենակալներ, որոնք իրենց բերած օրինակներով, փաստերով և լրացված հարցաթերթիկներով օգնեցին դատավորին ճիշտ վճիռ կայացնել:
 
Միջոցառումը ծառայեց իր նպատակին՝ աշակերտները կրկնեցին և ամփոփեցին իրենց գիտելիքները Ածխածնի երկարժեք օքսիդի  վերաբերյալ, գիտակցեցին նրա անհրաժեշտությունը կյանքում, և հետաքրքրություն առաջացրեցին քիմիա առարկայի նկատմամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: