Նորություններ

Բաց դաս երկրաչափություն առարկայից

Կրթական 2014-04-11

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում ապրիլի 8-ին տեղի ունեցավ բաց դաս երկրաչափություն առարկայից «Պյութագորասի թեորեմը» թեմայով: Դասը սկսվեց եռանկյունների տեսակների կրկնությամբ՝ ըստ կողմերի և ըստ անկյունների: Անդրադարձ կատարվեց մակերեսներ թեմային: Պարզաբանվեց թե ինչպես կարելի է հաշվել ուղղանկյուն եռանկյան մակերեսը և քառակուսու մակերեսը:
Այնուհետև աշակերտներին առաջադրվեց խնդիրներ ուղղանկյուն եռանկյան անհայտ կողմերը գտնելու վերաբերյալ: Խնդիրների լուծման ընթացքում պարզվեց, որ ունեցած գիտելիքները բավարար չէին առաջադրված խնդիրները լուծելու համար: 
 
Խնդրի լուծման ուղին պարզաբանելու համար ուսուցչուհի Ա. Բեգոյանը անցավ նոր նյութի մատուցմանը: Ձևակերպվեց Պյութագորսի թեորեմը և ներկայացվեց դրա ապացուցման երկու տարբեր եղանակներ: Համառոտ ներկայացվեց Պյութագորասի կյանքը, գործունեությունը և այն լեգենդները, որոնք տարածված են նրա մասին:
 
Ամբողջ դասն ուղեկցվում էր սահիկների ցուցադրմամբ, որը դասը դարձնում էր ինքնատիպ և հետաքրքիր:
 
Դասի ավարտին սահիկում պատկերված հարցերի միջոցով պարզաբանվեց աշակերտների կողմից նոր թեմայի ընկալման և դասի հետաքրքրության աստիճանը:
 
Դասը կազմակերպել և ձևավորել էր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Բեգոյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: