Նորություններ

Միջոցառում Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-04-11

Այս տարի ողջ հանրապետությունում նշվում է մեծ լոռեցու, Ամենայն հայոց բանաստեղծի`Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակը: Անմասն չէր կարող մնալ նաև Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը:
Կազմակերպել էր մի գեղեցիկ միջոցառում` բեմականացնելով «Անուշ» պոեմից հատվածներ: Միջոցառմանը մասնակցում էին ΙX «ա» դասարանի աշակերտները: Երեխաների խաղն այնքան բնական և տպավորիչ էր, որ ներկաները մի պահ հայտնվել էին Լոռվա սարերում, ընկել էին նահապետական անապակ և մաքուր մի աշխարհ, ուր կար ամոթխածություն, հարգանք` հնուց եկած սովորույթներին:
 
Շատ գեղեցիկ էր բեմադրված Համբարձման տոնը և աղջիկների վիճակի երգերը: Իսկ բեմի զարդարանքը, ուռենու կանանչ ճյուղերով, հանդիսատեսին տանում էր դեպի Լոռվա չքնաղ բնությունը: Բոլորն էլ շատ լավ էին խաղում, հատկապես տպավորիչ էր Անուշի կերպարը մարմնավորող Ջեմմա Խլղաթյանը, Ռուբիկ Կիրակոսյանը (Սարո) ,Անուշի մայրը` Գոհար Սաղոյանը, (Սարոյի Նանը`) Մելանյա Մարտիրոսյանը: Նրանք այնքան էին տարվել իրենց խաղով , որ իրենց դերով վարակել էին նաև հանդիսատեսին:
 
Ներկաները հեռացան մեծ բավականություն ստացած և բարձր տրամադրությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: