Նորություններ

ՌԴ ակումբային առաջնություն. կայացել են 4-րդ տուրի հանդիպումները

Սպորտ 2014-04-11

Շախմատի ակումբային առաջնությունում, որն ընթանում է Ռուսաստանում, Լոոյում (Կրասնոդարի երկրամաս) երեկ՝ ապրիլի 9-ին, կայացել են են 4-րդ տուրի հանդիպումները։
«Սանկտ Պետերբուրգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը, հերթական տուրում կարողացավ 3,5 – 2,5 հաշվով հաղթել «Յուգրային», ով 4-րդ տուրից առաջ պետերբուրգցիների պես 4 միավոր ուներ։ Մովսեսյանը կրկին ոչ-ոքի ավարտեց իր պարտիան. հայ գրոսմայստերը սևերով մրցում էր Խիսմատուլինի հետ։ «Սանկտ Պետերբուրգը» և ՍՀՍՄ-ն, այս պահի դրությամբ, վաստակել է 6-ական միավոր և բաժանում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները։
 
Տուրի կենտրոնական դիմակայությունում միմյանց հետ ուժերն էին չափում առաջնության երկու առաջատարները՝ «Մալախիտն» ու «Բելորեչենսկը», որոնք, մինչ այդ, 6-ական միավոր ունեին: Գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2 արդյունքը, ինչից հետո երկու թիմերն էլ 7-ական միավորով շարունակեցին բաժանել 1-2-րդ տեղերը։
 
Կրկին հիշեցնենք, որ Ռուսաստանի ակումբային առաջնությունում, Սերգեյ Մովսեսյանից բացի, ելույթ են ունենում այլ հայ շախմատիստներ ևս։ Մասնավորապես, «Ատոմ» թիմը կարելի է «հայկական» համարել, քանի որ ակումբի կազմում խաղում են միանգամից չորս հայ շախմատիստներ, այդ թվում՝ Բաղդասարյանը, Սիմոնյանը, Շահինյանն ու Պողոսյանը։
 
Հավելենք, որ տուրերը մեկնարկում են Երևանի ժամանակով 16.00-ին:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: