Նորություններ

Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 – ամյակին

Կրթական 2014-04-10

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 2 - ին կազմակերպվեց ցերեկույթ – միջոցառում նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 – ամյակին:
Դպրոցի 3 – րդ և 4 – րդ դասարանների աշակերտների ուժերով` դասվարներ Հասմիկ Գրիգորյանի և Տաթևիկ Մովսիսյանի ղեկավարությամբ, կազմակերպվեց մեծ բանաստեղծի կյանքին ու գործունեությանը նվիրված ցերեկույթ:
 
Դպրոցում եռուզեռ էր, օրը` տոնական: Դասասենյակը լցված էր Թումանյանական շնչով և կահավորված էր պաստառներով:
 
Ներկայացվեց «Հեքիաթները մեր աչքերով» խորագրով ցուցահանդեսը, ուր երեխաների պատկերած հեքիաթային հերոսներն էին: Անկյունում ստեղծված էր նաև Լոռվա չքնաղ բնապատկերը` Դեբետ գետը, անտառը` իր կենդանական աշխարհով, հեքիաթային հերոսներով:
 
Աշակերտները աչքի ընկան անմահ Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ, գեղեցիկ խոսքով, երգով ու պարով: Հնչեցին գեղեցիկ մեղեդիներ: Ապա հայտնվեցին հեքիաթային հերոսները` Քաջ Նազարը, Ուտիանը, Ծիտը, Անբան Հուռին, Աղվեսն ու Կկուն, Շունն ու կատուն իրենց հանդերձանքներով և ներկայացրեցին թումանյանական հիասքանչ հեքիաթների դրվագ-բեմականացումները:
 
Դպրոցի ուսուցչուհիներ Հ. Գրիգորյանի և Տ. Մովսիսյանի կազմակերպած միջոցառումը արժանացավ  տնօրինության հավանությանը և ծնողների գովասանքին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: