Նորություններ

Բաց դասը նվիրված էր ազգային կերակրատեսակներին

Կրթական 2014-04-10

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում ապրիլի 8-ին տեղի ունեցավ բաց դաս նվիրված ճաշատեսակներին` Հայաստանում, Անգլիայում և Ամերիկայում: Դասը սկսվեց խմբերի բաժանումով, խմբերը ունեին տվյալ երկրի դրոշը:
Աշակերտներից մեկը սկսեց դասը` ներկայացնելով, որ մեծ պահքի շրջանն է և խնդրեցին աստծո ներողամտությունը` քանի որ խոսելու էին զանազան համեղ ուտելիքներից ու խմիչքներից, դասարանը արտասանեց տերունական աղոթքը:
 
Այնուհետև ուսուցչուհին սկսեց հարցումներ օրվա հիմնական ճաշատեսակներից: Երեխաները ներկայացրեցին փոքրիկ դրվագ «Ռեստորանում» և բացատրեցին, թե որ երկրում ինչպես են կազմակերպում նախաճաշը, հետնախաճաշը, ճաշը և ընթրիքը: Խոսեցին նաև ժամանակակից ուտելու սովորույթներից և հաստատություններից: Այնուհետև ուսուցչուհին խբերին բաժանեց բանջարեղեն, և երեխաները գրեցին դրանց հատկանիշները, օգտագործման եղանակները: 
 
Կազմակերպվեց մրցույթ` լուծել խաչբառը ուտելիքների վերաբերյալ:
 
Դասի ավարտին երեխաները ներկայացրեցին ասացվածքներ և ասույթներ մեծ գրողներից` դասի նշանաբան ընտրեցին “Eat like a peasant, feel like a king”: Դասի ավարտին հանձնարարվեց գտնել ասացվածքների ճիշտ թարգմանությունը, և խմբերը գնահատվեցին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: