Նորություններ

Միջոցառում նվիրված ֆրանկոֆոնիային

Կրթական 2014-04-10

Օրերս Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ներկայացում «La rope de la lune» (Լուսնի զգեստը)՝ նվիրված Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրվան:
Միջոցառումը կազմակերպել էին ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Խաչատրյանը և Ա. Ասատրյանը: Ուսուցչուհու մտահղացմամբ և աշակերտների ջանքերով միջոցառումը ներկայացվեց բավականին գեղեցիկ:
 
Աշակերտներին հաջողվել էր ընկալել իրենց կերպարները և լավ ներկայանալ հանդիսատեսին: Միջոցառումը աչքի էր ընկնում և՛ դերասանական խաղով, և՛երաժշտական համարներով: Միջոցառման ընթացքում աշակերտները հրաշալի երգում և արտասանում էին միայն ֆրասերենով: Աշակերտների խոսքը գեղեցիկ էր, մաքուր, խոսում էին ճիշտ շեշտադրությամբ:
 
Բեմական հարուստ դեկորացիան, զգեստները ստեղծել էին ֆրանսիական միջավայրի տպավորություն: Հետաքրքիր և ուսանելի այդ ներկայացումը կազմակերպված էր դպրոցի 7—9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: