Նորություններ

«Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» թեմայի ամփոփումը Արամուսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-04-10

Օրերս Կոտայքի մարզի Արամուսի Վլ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ «ա» դասարանում դասվար Կարինե Առաքելյանը մայրենիից անցկացրեց ցուցադրական դաս «Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» թեմայի ամփոփման շուրջ:
Դասը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 145 ամյակին: Այն սկսվեց «Հեքիաթ» երգով: Այնուհետև առաջադրվեցին հարցեր՝ թեմայի շուրջ, աշակերտները ներկայացրեցին Թումանյանի հեքիաթները, ինչպես նաև իրենց հորինած հեքիաթները: Գրատախտակին աշակերտները փակցրել էին իրենց կողմից նկարազարդված, հորինված հեքիաթների գրքույկները, հերոսների նկարները և այլն:
 
Բեմականացրեցին «Ուլիկը», «Երեք խոզուկներ» հեքիաթները, որի ընթացքում ստեղծագործական երևակայության միջոցով աշակերտները փոփոխեցին հեքիաթների հատվածները և համեմատոցին հերոսներին:
 
Ամփոփելով դասը, նրանք հասկացան, թե ինչ է հեքիաթը, ինչպիսի հեքիաթագիրներ գիտեն, ովքեր են գործող անձինք, որտեղ է տեղի ունենում պատմությունը, որն է խնդիրը, գլխավոր իրադարձությունները և խնդրի լուծումը:
 
Դասին ներկա էին դպրոցի փոխտնօրենը, դասվարներ, ծնողխորհրդի նախագահը և անդամները: Դասը հետաքրքիր էր և մեծ բավականություն պատճառեց հատկապես իրենց՝ աշակերտներին, որն էլ, կարելի է ասել, լավ սովորելու առաջին գրավականն է:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: