Նորություններ

Բաց դաս Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-10

Օրերս Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «բ» դասարաններում տեղի ունեցան օրինակելի դաս-շնորհանդեսներ՝ նվիրված «Biscuit Boy» հեքիաթին: Դասերը վարում էր անգլերենի ուսուցչուհի Աիդա Ճշմարիտյանը:
Դասերի նպատակն էր բանավոր խոսքի զարգացումը, երեխաների բառապաշարի հարստացումը, երկխոսությունների միջոցով հաղորդակցման հմտությունների զարգացումը:
 
Կարևորվեց նաև աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը: Երեխաներին հյուր էին եկել Նապաստակը, Գորշ գայլը, Արջը, Աղվեսը, Գնդիկ բոքոնիկը (Biscuit Boy):
 
Երեխաները վերհիշեցին իրենց անգլերենի բառապաշարը կենդանիների վերաբերյալ՝ խաղի միջոցով բառադարանում առանձնացնելով ընտանի և վայրի կենդանիների քարտերը: Այնուհետև պարկից փակ աչքերով հանում էին խաղալիքներ և տալիս նրանց անգլերեն անվանումները: 
 
Կազմակերպվեց նաև խմբային հետազոտական աշխատանք:ցՆերկայացումները կատարվում էին ոգևորությամբ: Յուրաքանչյուր խումբ իր ներկայացումից հետո խրախուսվում էր ծափահարություններով: Դասերի ընթացքում որպես լիցքաթափող վարժություն ներկայացվեց «Finger family» երգը: Ուրախ դասերն ավարտվեցին «2 աստղ, 1 ցանկություն» հնարքով: Երեխաների ցանկությունն էր՝ փոխել հեքիաթի ավարտը և փրկել Գնդիկ բոքոնիկին:
 
Դասերի վերջում ուսուցչուհին երեխաների տրամադրությունը բարձրացրեց՝ նրանց խրախուսելով և կոնֆետներ բաժանելով: Երկու դասերն էլ աշակերտակենտրոն դասի վառ օրինակներ էին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: