Նորություններ

Տեղի կունենա արցախյան թեմատիկայով «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան

Ուշագրավ 2014-04-10

Հայտի է, որ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան տեղի է ունենալու ս. թ. մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու է ցուցադրվել մայիսի 6-ից սկսած:
Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ: Եվ մինչ ֆիլմի հերոսները կտրուկ փոփոխվող իրադրության մեջ փորձում են վերարժեքավորել իրենց հարաբերություններն ու իրենց վարքագիծը, դեպքերի դրամատիկ զարգացումով նրանք հայտնվում են այնպիսի խնդիրների  առաջ, որոնք խաղաղ առօրյայում երբեք չէին առաջանա: 
 
«Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ես այդ մարդկանց տեսել եմ, նրանց հետ ապրել եմ: Նրանք ինձ հարազատ են և հույս ունեմ, որ այդպիսին դառնալու են նաև հանդիսատեսի համար: Եթե մի բառով ասեմ, ֆիլմը ափսոսանքի մասին է. չհասկանալու, ուշանալու, չգնահատելու և կորցնելու ափսոսանքի մասին»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: 
 
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը, բեմադրող օպերատորն է Նարեկ Մարտիրոսյանը, բեմադրող նկարիչը Անտոն Քեշիշյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում:
 
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: «Անցյալ տարի Կաննում ներկայացրել եմ իմ «Ընդհատված մանկություն» ֆիլմը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: