Նորություններ

Միջոցառում Գյումրու թիվ 7 դպրոցում

Կրթական 2014-04-09

Օրերս Գումրու թիվ 7 հիմնական դպրոցի V «ա» դասարանում Հայ եկեղեցու պատմություն առարկայի բաց դաս էր` նվիրված «Աստվածաշնչին» և քրիստոնեական հինգ տաղավար տոներին:
ՈՒսուցչուհի Գ. Խաչատրյանին հաջողվել էր կազմակերպել ճանաչողական, բարձրարժեք, հոգևորական դաստիարակությանը նպաստող դաս-միջոցառում, որի ժամանակ իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև խնդիրներ ունեցող աշակերտները:
 
Խնկի անուշաբույր հոտը, հոգևորական մեղմ երաժշտությունը դասարանում ստեղծել էին քրիստոնեական ջերմ մթնոլորտ:
 
Դիտակտիկան` հարուստ և դասի թեմային խիստ ներդաշնակ, աշակերտների տրամաբանված, ճիշտ և արտահայտիչ խոսքը` համեմված բանաստեղծություններով` նվիրված հինգ տաղավար տոներին, դաս-միջոցառումը դարձրեցին ուսանելի, տպավորիչ և անմոռաց:
 
Դասի վերջում աշակերտներից մեկը ներկաներին հիացրեց դուդուկի կատարմամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: