Նորություններ

Պարգևատրման արարողություն Պ. Տիչինայի անվան թիվ 20 դպրոցում

Կրթական 2014-04-09

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանրապետական 23-րդ մարզական խաղերի սեղանի թենիսի մարզային մրցույթը:
Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի թիմը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ա. Կրմզյանի ղեկավարությամբ լավագույնս պատրաստվեց մրցույթին:
 
Երեխաների գերազանց մարզավիճակը տվեց իր ցանկալի արդյունքը: Դպրոցի տղաների թիմը գրավեց առաջին պատվավոր տեղը և արժանացավ գավաթին:
 
Մրցանակակիր դարձավ նաև աղջիկների հավաքականը: Նրանց թիմը գրավեց երրորդ տեղը:
 
Դպրոցի տնօրենությունը հաղթանակած երեխաներին արժանացրեց պատվոգրերի և դպրոցական ռադիոհանգույցով շնորհակալություն հայտնեց նրանց: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Կրմզյանը տնօրենի կողմից արժանացավ պատվոգրի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: