Նորություններ

Թել Ավիվ. Վանիկ Ավետիսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն

Սպորտ 2014-04-08

Թել Ավիվում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 7-ին տեղի ունեցած 69 կգ քաշայինների պայքարում հայ Վանիկ Ավետիսյանը երկամարտի 315 կգ (140+175) արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ հաջողությամբ բարձրացրեց 135 կգ, 2-րդ մոտեցմանը՝ 140 կգ ծանրաձողը: 3-րդ մոտեցմանը պատվիրեց 142 կգ քաշ, բայց այն չկարողացավ «սանձել»:
 
Հրում վարժությունում մեր ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողը, այնուհետև մոտեցավ 175-ին. երկրորդ մոտեցումը անհաջող էր, բայց նույն քաշին ևս մեկ անգամ մոտեցավ և հաջողությամբ կատարեց:
 
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Օլեգ Չենը, ով երկամարտում հավաքեց 327 կգ (151+176):
 
Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Թել Ավիվում: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյան նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը զբաղեցրել էր 10-րդ տեղը: Կանանց Հայաստանի չեմպիոն Աննա Գովելյանը 53 կգ քաշային կարգում ապրիլի 6-ին ցուցադրել էր 5-րդ արդյունքը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: