Նորություններ

Շարունակվում է Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2014-04-04

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը 0։4 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկուն:
125 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Գալստյանը պարտվել էր թուրք Տահա Ակգյուլին, ով նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:
 
Այսպիսով հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար:
 
Առաջին սփոփիչ գոտեմարտում Անդրանիկը վստահ հաղթանակ էր տարել բելառուս Վադիմ Շվեդաուի նկատմամբ:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին պայքարի մեջ էր մտել կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը, ով մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին՝ ավարտելով մրցելույթները: Հայաստանի միակ մեդալը ապրիլի 2-ին նվաճել էր 57 քաշային Գարիկ Բարսեղյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: