Նորություններ

Հայ ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2014-04-01

Ս. թ. ապրիլի 1-6-ը Ֆիլնանդիայի Վենատա քաղաքում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկի են դուրս գալու ապրիլի 3-ից: Այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն՝ Կարեն Ասլանյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
«Նախապատրաստական փուլը նորմալ է անցել: Բոլոր ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերն անցել են նախատեսածի պես: Ամենակարեւորն այն է, որ իրենք կարողանան գորգի վրա ցույց տալ այն, ինչի ընդունակ են: Ցակացած մրցման մեկնում ենք սպասելիքներով: Մեր թիմը միշտ մարտական է տրամադրված: Նորից եմ կրկնում ՝ ամենակարեւորն այն է, որ իրենք կարողանան գորգի վրա ցույց տալ այն, ինչի ընդունակ են»,- ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
 
Պատասխանելով դիտարկմանը, թե Արսեն Ջուլֆալակյանի հիմնական մրցակից, Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելը մեծացնում է հայ ըմբիշի հաղթելու շանսերը, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց.
 
«Հիմնական մրցակից ասելը հարաբերական է. բոլորն էլ հիմնական մրցակիցներ են: Չեմ կարող որևիցե մեկին առանձնացել: Ցանկացած մասնագետ հիմնական մրցակից է տեսնում բոլորի մեջ: Անկախ անուններից՝ բոլոր գոտեմարտերին պետք է մոտենալ եզրափակիչի նման»,- եզրափակեց Ջուլֆալակյանը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: