Նորություններ

Ավարտվեց Խանտի Մանսիսկում ընթացող հավակնորդների մրցաշարը

Սպորտ 2014-03-31

Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մարտի 30-ին կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրի պարտիաները:
Վերջին՝ 14-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համարը սպիտակներով 94-րդ քայլում պարտվեց ռուս Սերգեյ Կարյակինին, ում հաղթել է առաջին շրջանում:
 
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հայ գրոսմայստերը 14 տուրերում տարավ 4 հաղթանակ, կրեց 4 պարտություն՝ 6 պարտիա ավարտելով ոչ ոքի:
 
Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 6.5 միավորով՝ գրավելով 6-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակեց նաև ռուս Պյոտր Սվիդլերը:
 
Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ հնդիկ Վիշվանաթան Անանդն ապահովել էր մրցաշարի հաղթողի տիտղոսը՝ հնարավորություն ստանալով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ պայքարել շախմատային թագի համար: Արոնյանի նկատմամբ հաղթանակի շնորհիվ Կարյակինը 7.5 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Ռուս Վլադիմիր Կրամնիկը հավաքեց 7 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Դմիտրի Անդրեյկինին ու Շաքրիյար Մամեդյարովին, եզրափակեց լավագույն եռյակը:
 
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր  
 
Լևոն Արոնյան (Հայաստան, 2830) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)՝ 0.5:0.5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)՝ 0.5:0.5
 
Մրցաշարային աղյուսակ.
 
1. Վիշվանաթան Անանդ 8.5  57.25
 
2. Սերգեյ Կարյակին 7.5  51.75
 
3. Վլադիմիր Կրամնիկ 7  49.25
 
4. Շաքրիյար Մամեդյարով 7  48
 
5. Դմիտրի Անդրեյկին 7  48.5
 
6. Լևոն Արոնյան 6.5  45
 
7. Պյոտր Սվիդլեր 6.5  46
 
8. Վեսելին Տոպալով 6  42.25
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: