Նորություններ

«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը Վարդուհի Վարդերեսյանի և դեսպան Հեֆերնի մասնակցությ

Ուշագրավ 2014-03-29

Ս. թ. մարտի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցեց «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին:
Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը 40 երևանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:
 
Կլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր և հերոս, ով կերտեց ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: 
 
Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881թ.-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը: 19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:
 
Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: