Նորություններ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

Սպորտ 2014-03-28

Ռուսաստանի Խանտի Մանսիսկում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 27-ին անցկացվեցին 12-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ՖԻԴԵ-ի երրորդ համար Վլադիմիր Կրամնիկի հետ, իսկ միանձնյա առաջատար Վիշվանաթան Անանդը միավորը կիսեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
 
12-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 6.5 միավոր, իսկ Անանդը՝ մեկով ավելի: Մամեդյարովը և Կարյակինը 6-ական միավորով բաժանում են երկրորդից չորրորդ տեղերը, Կրամնիկը, Անդրեյկինը, Տոպալովը և Սվիդլերը հավաքել են 5.5-ական միավոր։
 
Նշենք, որ նախավերջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սևերով կմրցի Անդրեյկինի հետ։
 
Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր   
 
Լևոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)՝ 0.5։0.5
 
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)՝ 0.5։0.5
 
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)՝ 1։0 
 
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)՝ 0.5։0.5
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: