Նորություններ

Թատերական մի շարք գործիչներ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով

Ուշագրավ 2014-03-28

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է թատերարվեստի մի շարք գործիչների:
Այսպես, «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանը և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանը:
 
Մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի բաժնից:
 
«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում և արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաև արժանի սերունդ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում:
 
Աղբյուրը՝ www.yerevan.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: