Նորություններ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը սպիտակներով կխաղա Կրամնիկի դեմ

Սպորտ 2014-03-27

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում, որը ընթանում է Խանտի Մանսիսկում, մարտի 27-ին կանցկացվեն 12-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ՖԻԴԵ-ի երրորդ համար Վլադիմիր Կրամնիկի հետ, իսկ միանձնյա առաջատար Վիշվանաթան Անանդը սպիտակներով ուժերը կչափի ռուս Դմիտրի Անդրեյկինի հետ:
 
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը 11-րդ տուրից հետո ունի 6 միավոր և 1 միավոր զիջում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։
 
Մամեդյարովը, Կարյակինը և Սվիդլերը 5.5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Կրամնիկն ու Անդրեյկինն ունեն 5-ական միավոր, իսկ Տոպալովը՝ 4.5:
 
Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր  
 
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Լևոն Արոնյան (Հայաստան, 2830)՝ 0.5։0.5
 
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)՝ 0.5։0.5
 
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)՝ 0.5։0.5
 
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)՝ 0.5։0.5
 
Մրցաշարային դրությունը
 
Անանդ՝ 7 միավոր
Արոնյան՝ 6
Մամեդյարով՝ 5.5
Կարյակին՝ 5.5
Սվիդլեր՝ 5.5
Կրամնիկ՝ 5
Անդրեյկին՝ 5
Տոպալով՝ 4.5 
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: