Նորություններ

«100 համերգ` 100-ամյակին» խորագրով համերգային ծրագիր Ցյուրիխում

Ուշագրավ 2014-03-26

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ` 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացել է «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը:
Համերգային ծրագիրն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համերգը ողջույնի խոսքով բացել է Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցել է դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի` մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:
 
Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես են եկել հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարել են Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
 
Համերգին ներկա են եղել հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում` Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: