Նորություններ

Հավակնորդների մրցաշար. 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը

Սպորտ 2014-03-26

Ս. թ. մարտի 25-ին, Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացան հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի հանդիպումները, որի շրջանակում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր մրցաշարի ետնապահ Վեսելին Տոպալովի հետ։
Պարտիայի 45-րդ քայլին մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի։ Նման արդյունք էր գրանցվել նաև հայ և բուլղարացի գրոսմայստերների միջև 3-րդ տուրում կայացած մրցավեճում: Նշենք, որ հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով:
 
Մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը սպիտակներով միավորը կիսեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, Պյոտր Սվիդլերը սևերով անակնկալ հաղթանակ տարավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, իսկ Սերգեյ Կարյակին – Դմիտրի Անդրեյկին պարտիան ավարտվեց ոչ ոքի:
 
11-րդ տուրում կկայանան Սվիդլեր – Արոնյան, Անդրեյկին – Մամեդյարով, Տոպալով – Կարյակին եւ Կրամնիկ – Անանդ պարտիաները:
 
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր 
 
Լևոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)՝ 0.5:0.5
 
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)՝ 0.5:0.5
 
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)  - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)՝ 0:1
 
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)՝ 0.5:0.5
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: